Սլովակիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագրին
Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) պատգամավորները չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին, տեղեկացրել է ТА3 հեռուստաալիքը։
«Խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ չորեքշաբթի հավանություն տվեցին Սլովակիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագրին, որը ստորագրվել է փետվարի 3-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։