Ինչո՞ւ է COVID-19-ը մեծացնում վերջույթների անդամահատման վտանգը
COVID-19-ը կարող էարյունահոսության խնդիրների եւ սրտանոթային լուրջ բարդությունների հանգեցնել։ Այս մասին նախազգուշացնում է բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Առողջապահության նախարարության Ա.Վ. Վիշնեւսկու անվան Վիրաբուժության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրեյ Չուպինը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ COVID-19-ի պատճառով առաջին հերթին տուժում են վերջույթների զարկերակները։ Կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ թրոմբոզի ֆոնին կարող է վերջույթների արյան մատակարարման կրիտիկական վատթարացում առաջանալ, ինչը կարող է անդամահատման հանգեցնել։ Մասնագետի խոսքով՝ համավարակի ժամանակ նման բազմաթիվ դեպքեր են գրանցվել.
Չուպինը նաեւ նշել է, որ թրոմբոզի զարգացումը կարող է առաջանալ ոչ միայն բուն հիվանդության գագաթնակետին, այլ նույնիսկ մի քանի ամիս անց։ Ըստ մասնագետի՝ թոքերի բորբոքային եւ ֆիբրոտիկ փոփոխությունները եւ այլ բացասական դրսեւորումները, որոնք մեծացնում են թրոմբոցային բարդությունների վտանգը, կախված են հիվանդության ծանրությունից։ Ռիսկի խմբում են նաեւ աթերոսկլերոզով հիվանդները: