Ջեյհուն Բայրամովի անդրհայելին․ Նախ սահմանը, հետո հարաբերությունների կարգավորումը
Խոսելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը ։ Այդ մասին մոլդովացի գործընկեր Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:
«Այսօրվա հանդիպմանը ես այդ հարցը հայտնեցի ի գիտություն մոլդովացի գործընկերոջը», - նշել է նախարարը։
Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է հակառակ գործընթացը. երկրները նախ կարգավորում են հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում եւ հետո միայն իրականացնում սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Սակայն Ջեյհուն Բայրամովի «անդրհայելում» նա Ալիսայի օրինակին է հետեւում, որը նախ կարկանդակ է բաժանում, եւ հետո միայն այն կիսում. փորձում է հասնել սահմանի որոշմանը՝ դա որպես հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայման դնելով։