Ութ անգամ պատվաստված Ժիրինովսկին հոսպիտալացվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին տեղափոխվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրը։ Mash-ի տվյալներով՝ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Դեկտեմբերին քաղաքական գործիչը հայտնել էր, որ երկու տարվա ընթացքում ութ պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ։
Ըստ աղբյուրների՝ կարող է ախտահարված լինել Ժիրինովսկու թոքերի 50-75 տոկոսը, նա հոսպիտալացվել է կորոնավիրուսի ֆոնին զարգացած երկկողմանի թոքաբորբով: