Զավորոտնյուկի շրջապատում պատմել են դերասանուհու վիճակի վատացման մասին
Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքի ծանոթ Անատոլի Դեմիդովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է դերասանուհու ինքնազգացողությունը, որը պայքարում է ուղեղի ուռուցքի դեմ։
Նրա խոսքով՝ Անաստասիան ժամանակի մեծ մասն անցկացնում է սայլակում հորիզոնական դիրքով, թեեւ նախկինում ավելի շատ նստում էր։ «Նրա մարմնի աջ հատվածը մասնակիորեն կաթվածահար է, նա չի կարողանում շարժվել առանց օգնության եւ շարժել ձեռքը։ Տեսողության, արտասանության հետ կապված խնդիրներ կան»,- պնդում է նա։
Դեմիդովը նաեւ նշել է, որ Զավորոտնյուկը լրջորեն գիրացել է եւ դեղամիջոցների պատճառով փոխվել է անճանաչելիության աստիճանի։ «Նա չի կարողանում երկար կենտրոնացնել ուշադրությունը։ Երբեմն թվում է, թե նա առհասարակ անտարբեր է շրջապատում կատարվող իրադարձություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը հիմա միայն կյանքը երկարացնելն է, ոչ թե հիվանդության բուժումը։