Թինա Կանդելակին կղեկավարի «ТНТ» հեռուստաալիքը
Թինա Կանդելակին գլխավորել է «ТНТ» հեռուստաալիքը, երբ տնօրենի պաշտոնը լքել է Ռոման Պետրենկոն, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ-մեդիայի» մամուլի ծառայությանը։
««ТНТ»-ի առաջ հավակնոտ խնդիրներ են՝ ինչպես հեռուստաեթերի, այնպես էլ թվային միջավայրում։ Թինա Կանդելակին ունի բանիմացություն եւ փորձ՝ հասնելու համար դրված նպատակներին։ Ռոման Պետրենկոն շարունակում է «Գազպրոմ-Մեդիայի» համար արժեքվոր պրոֆեսինոլ մնալ եւ կօգնի պահպանել շարունակականությունը, ալիքը ղեկավարելու նրա փորձն անգնահատելի է, իսկ բազմաթիվ շոուները, որոնց պրոդյուսերն է եղել նա, հաջորդ եթերաշրջան կունենան։ Դրանց մի մասը կտեսնեք արդեն այս գարնանը։ Այդ պատճառով Ռոմանը շարունակում է մնալ «Գազպրոմ-Մեդիայի» շարքում եւ կաշխատի ինչպես ալիքի, այնպես էլ հոլդինգի հետ»,- նշել է «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովը։
«Գազպրոմ-Մեդիան» հիշեցնում է, որ 2021թ․-ի սեպտեմբերից Կանդելակին համակարգում է ТНТ, ТВ-3, «Пятница!» հետուստաալիքների աշխատանքը, ինչպես նաեւ պատասխանատու է «ГПМ Матч» հոլդինգի եւ «Матч» լրատվական գործակալության զարգացման համար։