Եգիպտոսում առաջին անգամ Գերագույն սահմանադրական դատարանը քրիստոնյա կգլխավորի
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գերագույն սահմանադրական դատարանի նոր նախագահի նշանակման մասին։ Al-Ahram թերթի փոխանցմամբ՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ այս մարմինը ղպտի (եգիպտացի քրիստոնյա) կղեկավարի՝ 65-ամյա Բուլոս Ֆահմի Իսկանդեր Բուլոսը, ով փոխարինի Սաիդ Մուհամեդ Գադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի հրամանագրով՝ 67-ամյա Սաիդ Գադն առողջական պատճառներով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա այս դատական մարմինը ղեկավարում էր 2019 թվականի հուլիսից։
Բուլոս Ֆահմին 2010-2012 թվականներին զբաղեցնում էր Գերագույն սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը, ապա կարճ ժամանակ գլխավորում էր մայրաքաղաքային վճռաբեկ դատարանը, իսկ 2014 թվականին վերադարձել էր նախկին պաշտոնին։
Գերագույն սահմանադրական դատարանն անկախ դատական մարմին է, որը վերահսկողություն է ն ապահովում օրենքների եւ այլ իրավական ակտերի սահմանադրականության պահպանման նկատմամբ, ինչպես նաեւ իրավասու է իր իրավասության կարգով լուծել դատական համակարգի եւ դատական իրավասություն ունեցող մարմինների միջեւ վեճերը։
2019 թվականի հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ երկրի նախագահը իրավունք է ստացել Գերագույն սահմանադրական դատարանի դատավորներ նշանակել՝ թեկնածու ընտրելով հինգ ամենաերկարակյաց պատգամավորներից։ Դատարանի ղեկավարը նշանակվում է չորս տարով, կենսաթոշակային տարիքից հետո նրան փոխարինող է ընտրվում։