Պեկին-2022․ Նորվեգիան 4 ոսկե մեդալով դարձյալ գլխավորեց մեդալային հաշվարկը
Նորվեգիայի ներկայացուցիչ Բիրկ Ռուուդի հաղթանակով ավարտվեց ֆրիսթայլի տղամարդկանց բիգ-էյր մրցաձեւի օլիմպիական մրցումը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Կոլբի Սթիվենսոնը։ Բրոնզե մեդալակիր դարձավ շվեդ Հենրիկ Հարլաուտը։
Նորվեգիան մեդալային հաշվարկում դարձյալ բարձրացավ առաջին տեղ։