Դել Պոտրոն ավարտեց կարիերան (Լուսանկար)
33-ամյա արգենտինացի թենիսիստ, 2009թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն Խուան-Մարտին դել Պոտրոն հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Երեք տարվա դադարից հետո նա մասնակցեց Բուենոս Այրեսի ATP-250 շարքի Argentina Open մրցաշարին եւ առաջին շրջանում 1:6, 3:6 հաշվով պարտվեց արգենտինացի Ֆեդերիկո Դոլբոնիսին։ Դել Պոտրոն ծնկահոդի վնասվածքի հետեւանքով երեք տարի կորտ դուրս չէր եկել։
«Այսօր ես դրեցի վերջակետ։ Հիմա պետք է բուժեմ ծունկս, որպեսզի նորմալ զգամ ինձ ամենօրյա կյանքում։ Այսօր ունեցա անմոռանալի զգացումներ։ Սա իմ վերջին խաղն էր։ Ես երջանիկ եմ հեռանում»,- Դել Պոտրոյի խոսքը մեջբերում է Argentina Open-ի թվիթերյան էջը։
Աշխարհի նախկին երրորդ ռակետը ծնկի վնասվածքի պատճառով չորս անգամ ենթարկվել է վիրահատության։
Լուսանկարը՝ այստեղ: