Ինչու է ակտիվացել դատախազությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ու թեեւ գործերը հետ են ուղարկվել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն, գործով անցնող մեղադրյալների մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Եվ, ահա, հիմա էլ դատախազությունը ոստիկանությանն է կոշտ քննադատության ենթարկել եւ այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների վերացման համար Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ոստիկանապետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: