Արդեն տաքսի հավելվածից էլ օգտվելիս պետք է վախենալով օգտվե՞նք. Քաղաքացին ահազանգում է
Operativ լրատվական ահազանգով է դիմել Նոր Նորքի բնակչուհի Ա. Կ.-ն, ով պնդում է, որ արդեն տաքսի ծառայությունների վարորդներին էլ վստահել չի կարելի:
«Երեկ կեսգիշերին երկրորդ հերթ աշխատելուց հետո, օգտվելով Յանդեքս հավելվածից, պատվիրեցի ավտոմեքենա, որ վերջապես ծանր աշխատանքային օրվա ավարտից հոգնած, բայց ապահով տուն հասնեմ, բայց վարորդը, ինչ է թե տաքսի եմ պատվիրել նման ուշ ժամի, սկսեց իրեն գռեհիկի պես պահել, ասում էր՝ <<Ինչու ես տուն գնում, արի քեզ ավելի լավ տեղ տանեմ, գնանք սուրճ խմենք և այլն» » ,- բորբոքվում է բնակչուհին:
Վերջինիս խոսքով՝ ինքը ամեն օր օգտվում է Յանդեքս ծառայությունից, և ուզում է վստահ լինել, որ վարորդները կլինեն ադեկվատ, քաղաքավարի, ոչ թե նման անառակ պահվածքի տեր, որ միայն այն պատճառով, որ ինքը ուշ ժամի է պատվեր կատարել, արդեն Աստված գիտե, թե ինչ կմտածեն ու ինչ ակնարկներ կանեն ուղևորի հանդեպ:
Բնակչուհու խոսքով ինքը հավելվածում բողոք-հայտ է ներկայացրել, սակայն որոշել է նաև լրատվկանին դիմել, որ այդ վարորդին հեռացնեն աշխատանքից:
«Ես գանձապահ եմ սննդի կետում, և հաճախ եմ ուշ ժամի տուն վերադառնում տուն, ու բնական է, որ պետք է օգտվեմ տաքսիներից: Նման պահվածքի տեր վարորդները նման սոլիդ կազմակերպությունում ախատելու իրավունք չունեն»,- պնդում է բնակչուհին:
Նշենք, որ Յանդեքս հավելվածում կա նման կետ, ըստ որի կարելի է բողոք-դիմում ներկայացնել վարորդի աշխատանքի մասին, այնտեղ կան նաև վարորդի և մեքենայի տվյալները:
Յանդեքս ծառայությունից Operativ լրատվականին հավաստիացրել են, որ հաշվի կառնեն քաղաքացու բողոքը և կիրականացնեն համապատասխան միջոցառումներ՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:
Հուսանք, նման պահվածքի տեր վարորդին կհեռացնեն աշխատանքից: