Թուրքական երեք շինարարական ընկերություններ ԻԼԻՊ-ին նյութեր են մատակարարել անօդաչու թռչող սարքեր սպառազինելու համար
Թուրքական երեք շինարարական ընկերություններ ԻԼԻՊ-ին միլիոնավոր դոլարների նյութեր են մատակարարել, որոնք օգտագործվում են անօդաչու սարքերի սպառազինության համար, հայտնել է Թուրքական Birgün թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) զեկույցը:
2021 թվականի MASAK-ի հաշվետվության համաձայն՝ «Altun Inci», «Elferah» եւ «Mavi Yelken» ընկերությունները, որոնք հիմնվել են Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացի Իբրահիմ Հագ Հենեիդի կողմից, նյութեր են վաճառել ԻԼԻՊ-ի զինյալներին։
Ջիհադիստական կազմակերպությունը նյութեր է օգտագործել զինված դրոնների ստեղծման համար, ասված Է զեկույցում, որում մանրամասն նկարագրված են տասնյակ մարդկանց ակտիվները, որոնց իշխանությունները ԻՊ-ի հետ կապված են համարում։
ԻԼԻՊ-ը հայտնի է անօդաչու թռչող սարքերի իր ծրագրով եւ Իրաքում եւ Սիրիայում դրոններ է օգտագործել հետախուզական տվյալների ընդհանուր հավաքման համար, որպես ճշտորդներ ականանետային գնդակոծությունների համար, ինչպես նաեւ քարոզչական տեսահոլովակներ նկարահանելու համար։
Հենեիդը կապ է պահպանել ԻԼԻՊ-ի՝ հայտնի որպես անօդաչուների գծով փորձագետ Սաջիդ Ֆարուք Բաբարի հետ, որը բեռներ է ուղարկել Սիրիա Թուրքիայի հարավային նավահանգիստով Մերսինում եւ սպանվել 2017 թվականին ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով։
ԻԼԻՊ-ը շարունակում է ապավինել Թուրքիայի ներսում գտնվող «լոգիստիկ կենտրոններին»՝ իր ֆինանսները ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2021 թվականի հունվարին։
Ankara Gazetecisi լրատվական կայքի համաձայն՝ անցյալ տարվա ապրիլին Թուրքիան քաղաքացիություն է տրամադրել ԻԼԻՊ-ի ութ անդամների, որոնց ակտիվները բռնագրավվել են ահաբեկչական կապերի պատճառով։