Չավուշօղլու․ Երևանը դեռ չի պատասխանել Անկարայի հրավերին
Երևանը դեռ չի պատասխանել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու Անկարայի հրավերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Նա հիշեցրել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայի հարավում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ «Երեւանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,- ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր չի ուղարկվել։
Նա նշել է, որ հենց հայկական կողմն է նախընտրել Վիեննան որպես բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայր։ «Հեռախոսով նրանք առաջարկել են երկրորդ հանդիպումն անցկացնել կամ Վիեննայում կամ Ժնեւում։ Մենք խորհրդակցեցինք մեր հատուկ ներկայացուցչի հետ, եւ քանի որ անցած անգամ Ժնեւում ձախողում էր եղել, ընտրեցինք Վիեննան»,- ասել է Չավուշօղլուն։