Թուրքիայի քաղաքացին զոհվել է Սիրիայի կողմից հրետանային ռմբակոծման ժամանակ
Թուրքիայում զոհվել է խաղաղ բնակիչը՝ Սիրիայի տարածքից բաց թողնված հրետանու պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով տեղական առողջապահական ծառայությանը:
Հայտնի է, որ հրետանին ընկել էր բնակելի տան վրա, ինչի արդյուքնում զոհվել է տան տերը և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել նրա դուստրը:
Ներկա դրությամբ հայտնի չէ՝ այս ահաբեկչությունը կատարվել է Սիրիայի իշխանությունների՞, թե՞ սիրիական ընդդիմության կողմից: