Ուկրաինայում սկսվել են «Մրրիկ-2022» զորավարժությունները
Ուկրաինայում սկսվել են «Մրրիկ-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ զորքերի խմբավորումների կառավարումը մարտական գործողությունների ընթացքում: Դրանք կանցկացվեն փետրվարի ողջ ընթացքում ամբողջ երկրում, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունները պլանային միջոցառում են զորքերի պատրաստման ընդհանուր ինտենսիվ ծրագրի շրջանակներում»,- ասվում է Գլխավոր շտաբի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ուկրաինայի Զինված ուժերում զորավարժությունների հիմնական նպատակը «ճգնաժամային գոտում պաշտպանական գործողություններ իրականացնելու ընթացքում ռազմական հրամանատարության և կառավարման մարմինների, զորամասերի և ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ձեռքբերումը և զարգացումն» է։
«Ուկրաինացի զինվորականները մշտապես պատրաստվում են և պատրաստ են արձագանքել անվտանգության իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի»,- նշել են Գլխավոր շտաբից։
Գլխավոր շտաբը նշել է նաև, որ անցած տարվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերն անցկացրել են գրեթե 5000 մարտական պատրաստության միջոցառում, որից 70 հրամանատարաշտաբային վարժանքներ՝ զորքերի ներգրավմամբ և ավելի քան 2500 տարբեր տեսակի հատուկ տակտիկական վարժանքներ։ Այս տարի նշվել է, որ մարտական պատրաստության ծրագիրը ոչ պակաս ինտենսիվ է լինելու։