Ինչու՞ են COVID-19 տարածներն ուղեղում մշուշ զգում
COVID-19 տարած մարդիկ կարող են ուղեղում մշուշ զգալ եւ հավասարակշռության հետ կապված խնդիրներ ունենալ։ Այս մասին զգուշացրել են թերապեւտներ Ալեքսեյ Վոդովոզովը եւ Անդրեյ Զվոնկովը (Ռուսաստան)։
«Մենք հաստատ գիտենք, որ «ուղեղում մշուշ» գոյություն ունի: Դա մի երեւույթ է, որն ուղղակիորեն կապված է կորոնավիրուսի ժամանակ ուղեղի վնասման հետ։ Ընդ որում, այն տարբեր է: Հավասարակշռության հետ կապված խնդիրներ ենք առաջանում, ֆոտոֆոբիաներ են զարգանում, երբ մարդը չի կարողանում նայել լույսին կամ նրան թվում է, թե սենյակում հանկարծակի մթնել է, թեեւ լույսի մակարդակը չի փոխվել։ Եվ լսողության հետ կապված խնդիրներն էլ: Հիմնական բանն այն է, որ դրանք երկարաժամկետ են, եւ մենք չգիտենք, թե ինչպես վերականգնել նման մարդկանց»,- ասել է Վոդովոզովը Ura.ru-ին տված հարցազրույցում։
Ինչպես իր հերթին նշել է Զվոնկովը, համակարգման խանգարման հիմնական պատճառները կարող են լինել անոթների հետ կապված խնդիրները կամ օրգանիզմի թունավորումը։ Ընդ որում, հազիվ թե վիրուսային վարակը նման խնդիրների հանգեցնի, իսկ ահա միացած բակտերիալ վարակը կարող է: Ըստ փորձագետի՝ անոթների վնասումն այս դեպքում ոչ վարակիչ ծագման խնդիր է։