Գործարար Բուրլակովի ժառանգները դատարանի միջոցով 30 միլիոն դոլար են պահանջում Իգոր Կրուտոյից եւ նրա կնոջից
Գործարար Օլեգ Բուրլակովի ժառանգները դատական հայց են ներկայացրել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի եւ նրա կնոջ դեմ։ Ձեռնարկատիրոջ ժառանգները կոմպոզիտորին ու նրա կնոջը մեղադրում են իրենց ունեցվածքը յուրացնելու մեջ եւ 30 միլիոն դոլար են պահանջում։ Օլիգարխի դուստրերը Կրուտոյների եւ նրանց փաստաբանների դեմ դատական հայց են ներկայացրել ամերիկյան դատարան։
Մահվանից մի քանի տարի առաջ Բուրլակովը Միացյալ Նահանգներում հիմնադրամ է ստեղծել իր թոռների համար։ Միլիարդատերը Կրուտոյից ձեռք է բերել Fisher Island կղզում գտնվող կեցավայրը։ Ըստ պայմանագրի՝ փաստաբան Սթիվեն Լանդաուն պետք է 21 տարի ղեկավարեր գնված սեփականությունը։
Super-ի տեղեկություններով՝ 450 քառակուսի մետր մակերեսով կեցավայրը հինգ ննջասենյակ ունի, երեք մեքենայի համար նախատեսված կայանատեղի, վեց լոգասենյակ, այնտեղից շքեղ տեսարան է բացվում դեպի Մայամի-Բիչ։ Կրուտոյների ընտանիքը սեփականության իրավունքը պետք է փոխանցեր 7,5 միլիոն դոլարի դիմաց։ Բուրլակովը գործարքում ներգրավված չի եղել, այն կատարել են Սթիվեն Լանդաուն եւ կոմպոզիտորի ներկայացուցիչները։ Բուրլակովի ժառանգները Կրուտոյներին մեղադրել են, որ նրանք կանխամտածված կերպով գործարքը սխալ են ձեւակերպել, ինչի հետեւանքով այն այդպես էլ չի կայացել։ Իբրեւ այդ կերպ կոմպոզիտորն անօրինական կերպով յուրացրել է անշարժ գույքը՝ վերցնելով գումարը։
Միայն թե կոմպոզիտորի կինը՝ Օլգա Կրուտայան, հերքում է առնչությունը դատական գործին։