Պեկին-2022. Կատյա Գալստյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում չորրորդ մեդալային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:
29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազք մրցաձեւի որակավորման փուլին: 91 մասնակիցների մեջ Կատյա Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է:
Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 30 տեղը զբաղեցրած դահուկավազորդները: Լավագույն արդյունքը ցույց տվեց Շվեդիայի ներկայացուցիչ Ջոնա Սանդլինգը 3:09.03 արդյունքով: