Մատիաս Մայերը՝ եռակի օլիմպիական չեմպիոն
31-ամյա ավստրիացի լեռնադահուկորդ Մատիաս Մայերը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը գերհսկա ոլորավայրէջքում։ Ավստրիան առաջին ոսկե մեդալը նվաճեց Պեկինում։
4 տարի առաջ Փհենչանում Մատիաս Մայերը օլիմպիական ոսկե մեդալը նվաճել էր նույն մրցաձեւում, իսկ 2014թ․ Սոչիի Օլիմպիական խաղերում առաջին անգամ էր չեմպիոն հռչակվել արագընթաց վայրէջքում։
Պեկին-2022․ Լեռնադահուկային սպորտ, գերհսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
Մատիաս Մայեր (Ավստրիա)՝ 1.19,94
Ռայան Քոչռան-Սիգլ (ԱՄՆ)՝ +0,04
Ալեքսանդր Օմոդտ Կիլդե (Նորվեգիա)՝ +0,42