100 հազարավոր երկրպագուներ հայրենիքում դիմավորել են Սենեգալի հավաքականին
Սենեգալի մայրաքաղաք Դաքարում 100 հազարավոր մարդիկ են դիմավորել ֆուտբոլի ազգային հավաքականին, որն առաջին անգամ նվաճել է Աֆրիկյան ազգերի գավաթը։
Կամերունում անցկացված մրցաշարի եզրափակիչում սենեգալցիները հետխաղային 11 մետրանոցներով հաղթել են Եգիպտոսի հավաքականին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։
Հաղթանակի առիթով Սենեգալի կառավարությունը փետրվարի 7-ը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։