Մարոկկոն կրկին բացել է իր օդային տարածքը
Մարոկկոն կրկին բացել է իր օդային տարածքը՝ փորձելով նոր շունչ հաղորդել ճգնաժամից տուժած զբոսաշրջային հատվածին, կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով առեւտրային չվերթները չեղարկելուց երկու ամիս անց, հաղորդում Է AFP-ն։
Թագավորություն ուղեւորվող անձիք դեռեւս պետք է Covid-19-ի դեմ պատվաստումների մասին ապացույցներ եւ վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք ներկայացնեն։
Ժամանելուն պես նրանք կանցնեն լրացուցիչ Էքսպրես թեստեր, եւ նրանցից ոմանք պատահական եղանակով կընտրվեն եւս մեկ ՊՇՌ թեստավորման համար։
Կառավարությունը նաեւ նախազգուշացրել է զբոսաշրջիկներին «իրենց հյուրանոցում կամ բնակության վայրում լրացուցիչ քննություն անցկացնելու հնարավորության մասին՝ երկիր մուտք գործելուց 48 ժամ հետո»:
Մարոկկոյի կենսական կարեւորություն ունեցող զբոսաշրջային հատվածը տուժել է պանդեմիայից եւ դրան հաջորդած ուղեւորությունների սահմանափակումներից։ 2021 թվականին ժամանումների թիվը 2019 թվականի համեմատությամբ կրճատվել է 71 տոկոսով, իսկ վնասները կազմել են շուրջ ութ միլիարդ եվրո։