Դուբայը կսկսի պլաստիկ տոպրակների համար վճար գանձել՝ դրանք օրենքից դուրս հայտարարելու նպատակով
Դուբայը կսկսի վճար գանձել պլաստիկ տոպրակների համար՝ բնապահպանական խնդիրների պատճառով երկու տարի անց դրանք ամբողջությամբ օրենքից դուրս հայտարարելու նպատակով: 25 ֆիլի (6 ցենտ) չափով գանձումը կսկսվի հուլիսի 1-ին, հաղորդում է AP-ն։
«Կայուն զարգացումն այժմ հրամայական է դարձել գլոբալ մակարդակով, որն ամրապնդվել է հասարակության վարքագծի փոփոխությամբ այնպես, որպեսզի նվազեցնի մարդկանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - հայտարարել են կառավարությունում։
Կառավարությունը հայտարարել է, որ արգելքն անհրաժեշտ է եղել, քանի որ պլաստիկից մահացել են եւ ուղտերը, եւ կրիաները։
Երքնաքերերով պատված քաղաքի որոշ մթերային խանութներ արդեն կոչ են անում մարդկանց իրենց հետ վերցնել գնումների համար նախատեսված բազմակի օգտագործման տոպրակներ։