Մոտ 40 գլխատված կմախքներ են հնագետների կողմից հայտնաբերվել մեծ հռոմեական գերեզմանոցում
Մոտ 40 գլխատված կմախքները այն 425 մարմինների թվում են, որոնք հնագետները գտել են հռոմեական մեծ գերեզմանոցում, որը հայտնաբերվել է արագընթաց երկաթուղու ճանապարհին, հայտնում է The Guardian-ը:
Հետազոտողները մնացորդները գտել են Բուքինգհեմփշիր նահանգի Էյլսբերիի մոտ գտնվող Ֆլիթ Մարսթոնի գերեզմանատանը: Կմախքների մոտ 10%-ը գլխատված է եղել, մի քանի դեպքերում գլուխը դրվել է ոտքերի արանքում կամ ոտնաթաթերի կողքին։
Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ թաղվածները «հանցագործներ կամ վտարվածներ» են, թեեւ գլխատումը «նորմալ, բայց մարգինալ» է եղել ուշ հռոմեական ժամանակաշրջանում, այսինքն՝ մ.թ. 410-ի վերջին:
Գերեզմանատունն իր տեսակի մեջ ամենամեծն է Բուքինգհեմփշիրում: