Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք. Մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394074 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2790095 վերջին մեկ օրում` 6807 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 28251 պացիենտ: Մեկ օրում նվազել է 700-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 356165 անձ` վերջին մեկ օրում 3180 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8102 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1556 է: