Էրդողանը և իր իսրայելցի գործընկերը քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հերցոգն Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինե Էրդողանին, շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-ից։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են հաջորդ հանդիպման հնարավորությունը, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Հերցոգի գրասենյակի հայտարարությունը:
Էրդողանն ու Հերցոգը պետք է հանդիպեն Թուրքիայում: Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ այցը տեղի կունենա մարտի կեսերին։ Իսրայելական կողմը հանդիպման օրը չի հաստատել: