Հետազոտողները պողպատի պես ամուր եւ պլաստիկի պես թեթեւ նոր նյութ են ստեղծել
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պողպատի պես ամուր եւ պլաստիկի պես թեթեւ նոր նյութ են մշակել։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական տեխնոլոգիաների պրոֆեսոր Մայքլ Սթրանոյի խոսքով՝ այն կարելի է հեշտությամբ արտադրել մեծ քանակությամբ, եւ օգտագործման տարբերակները տարատեսակվում են ավտոմեքենաների եւ հեռախոսների համար թեթեւ ծածկույթներից մինչեւ զանգվածային կառույցների համար նախատեսված շինարարական բլոկներ, ինչպիսիք են կամուրջները։
«Սովորաբար մենք չենք մտածում պլաստիկի մասին, որպես մի բանի, որը կարող է օգտագործվել որպես շենքի հենարան, բայց այս նյութով դուք կարող եք ստեղծել նոր բաներ։ Այն շատ անսովոր հատկություններ ունի, եւ մենք շատ ուրախ ենք դրա համար», - ասել է նա։
Այս նյութը գնդականթափանց ապակուց մի քանի անգամ ավելի ամուր է, եւ այն քանդելու համար անհրաժեշտ ուժը երկու անգամ ավելի է, քան պողպատը, չնայած այն հանգամանքին, որ նյութն ունի պողպատի խտության միայն մեկ վեցերորդը։
Հետազոտողները կարողացել են դա անել՝ մշակելով պոլիմերների ձևավորման նոր գործընթաց ։ Նրանք ցանկանում էին հասկանալ, թե արդյոք նրանք կկարողանան ստեղծել պոլիմերի երկչափ տարբերակ, որը կարող էր հարթ մնալ, դարձնելով այն ավելի թեթեւ։
Պոլիմերները միմյանց հետ քիմիական կապերով միավորված առանձին մոլեկուլների շղթաներ են, որոնք կոչվում են մոնոմերներ։ Սովորաբար, երբ ձեւավորվում են պոլիմերներ, դրանք վերածվում են եռաչափ օբյեկտների, ինչպես բարձրանում է կարկանդակի շերտը, երբ այն թխվում է ջեռոցում: Խնդիրն այն է, որ եթե գոնե մեկ մոնոմերը սկսում է պտտվել, պոլիմերը դառնում է եռաչափ։ Հաջողության բանալին դարձել է այնպիսի գործընթացի զարգացում, որը թույլ է տալիս մոնոմերներին միանալ եւ վերածվել պոլիմերային շղթայի, առանց որեւէ մոնոմերների տեղաշարժման։