Թուրքական մարտական անօդաչու սարքերը արդիականացված հաղորդիչների նոր հավաքածու են ստացել
Թուրքական մարտական անօդաչու սարքերը արդիականացված հաղորդիչների նոր հավաքածու են ստացել՝ նրանց ուղղորդման հնարավորությունները բարելավելու համար, հայտնել է կառավարամետ Daily Sabah թերթը։
«Մենք Bayraktar TB-2-ի նոր մատակարարումներ ենք իրականացրել ցամաքային զորքերի մեր հրամանատարությանը», - հայտնել է պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Դեմիրը նշել է, որ TB-2-ում տեղադրված ընդհանուր ապերտուրայով (CATS) առաջնորդման նոր համակարգը արտադրվում է տեղում՝ թուրքական Aselan պաշտպանական ընկերության կողմից: CATS-ը ինքնաթիռների եւ ուղղաթիռների համար նախատեսված հետախուզության, վերահսկողության եւ ուղղորդման բարձր արդյունավետ էլեկտրոնային օպտիկական համակարգ է, որը կարող է օգնել ռազմի դաշտում թիրախների նույնականացմանը։
Ավելի վաղ TB-2-ը ապավինում էր Կանադայի կողմից ներկայացված էլեկտրոպտիկ սենսորին, սակայն Օտտավան արգելել էր հետագա արտահանումը Թուրքիայի կողմից Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային աջակցելու պատճառով։