Թուրքիան մեկ օրում 60 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը
Թուրքիան մեկ օրում 60 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը։ Երկու անօդաչու թռչող սարքեր օդ են բարձրացել Թուրքիայից եւ խախտել Հունաստանի օդային տարածքը, հայտնում է Greek City Times-ը։
60 խախտումներից չորսը կատարվել են անօդաչուների միջոցով՝ Աստակի-Կասուի եւ Կանդելիուսայի օդում:
Անօդաչու թռչող սարքերը նույնականացվել եւ վնասազերծվել են միջազգային կանոնների եւ սահմանված պրակտիկայի համաձայն։