ՊՍԺ-ում կարծում են, որ Մբապեն դեռ կարող է երկարաձգել պայմանագիրը
ՊՍԺ-ն առաջվա պես հույս ունի համոզել հարձակվող Կիլիան Մբապեին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։
Ամռանը 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան թիմի հետ վերջանում է, նա ձեռք է բերում ազատ գործակալի կարգավիճակ։ «Լիլի» դեմ խաղից հետո (5-1) նա ասել է, որ դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։
ՊՍԺ-ի ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները ֆուտբոլիստի ու նրա շրջապատի հետ, քանի դեռ Մբապեն փարիզեցիներին չի ասել, որ վերջնական որոշել է հեռանալ ու այլևս չի ուզում պայմանագրի երկարաձգման տարբերակներ քննարկել։
Ակումբում կարծում են, որ սա խոսում է այն մասին, որ Մբապեին դեռ կարելի է համոզել։ Եթե նա համաձայնի այս գործարքին, կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող խաղացողն ու ակումբի նախագծի կենտրոնական ֆիգուրը։