Եղանակի տեսության հաղորդավարուհին կորոնավիրուսի պատճառով եթեր է դուրս եկել նորածնի հետ
Եղանակի տեսության հաղորդավարուհի Ռեբեկա Շուլդը ստիպված է եղել իր երեք ամսական դստեր՝ Ֆիոնայի հետ հեռարձակվել CBS 58 հեռուստաալիքով, հայտնում է Daily Mail-ը։
Միլուոկիից 42-ամյա օդերևութաբանը աշխատում է տնից՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումներով։
Փոքրիկ Ֆիոնան արթնացել է ուղիղ հեռարձակումից մի քանի րոպե առաջ և կինը ստիպված էր նրան գրկել։ «Նա պատրաստվեց, փաթաթվեց հաստ վերմակներից մեկի մեջ, որովհետև այսօր ցուրտ է լինելու», - ասել է կինը
Քնից արթնացած աղջիկը ողջ հեռարձակումը հանգիստ անցկացրեց նրա գրկում։ Շուլդը բացատրել է, որ պրոդյուսերն է իրեն խորհուրդ տվել կադրում իր հետ վերցնել Ֆիոնային։ «Ես կանգնեցի կանաչ պատի առջև՝ երեխաս գրկում, և պրոդյուսերը հարցրեց. «Օ, երեխան քեզ հե՞տ է լինելու» - հիշում է հաղորդավարուհին։