Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանի հետ սահմանին պատերազմին պատրաստ լինելու մասին
Բելառուսը պատրաստ էր ռազմական գործողությունների Լեհաստանի հետ սահմանին՝ ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։ Նրանց զրույցի տեսագրությունը հրապարակվել է «Սոլովյով Live» յութուբյան ալիքում։
Սոլովյովը Լուկաշենկոյին հարց է ուղղել՝ արդյո՞ք նա զգացողություն ունի, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է խաղաղապահ զորախումբ ուղարկել Բելառուս՝ հանրապետությունում ապրող լեհ բնակչությանը փրկելու համար։ Ի պատասխան՝ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «մտահայեցականորեն չի բացառել այդպիսի հնարավորությունը»։
Վարշավայի եւ Մինսկի միջեը հարաբերությունների սրումը տեղի է ունեցել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի հետեւանքով, որը սկսվել էր 2021 թվականին։ Աշնանը Մերձավոր Արեւելքից հազարավոր միգրանտներ փորձեցին Բելառուսից մտնել Եվրամիություն (ԵՄ), սակայն լեհ սահմանապահները թույլ չտվեցին նրանց ճեղքել շղթաները։ Արեւմտյան երկրների իշխանությունները ճգնաժամի համար մեղադրեցին Մինսկին եւ անձամբ Բելառուսի նախագահին։