Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան Եվրո-2028-ի անցկացման համատեղ հայտ կներկայացնեն
Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան հրաժարվել են 2030թ. աշխարհի առաջնությունն ընդունելու գաղափարից։ Դրա փոխարեն Իռլանդիայի, Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները Եվրո-2028-ի անցկացման համատեղ հայտ կներկայացնեն, հաղորդում է BBC-ն։
2030թ. աշխարհի առաջնության անցկացմանն առայժմ հավակնում են Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ։ Համատեղ հայտի մտադրություն ունեին նաեւ Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը, սակայն դեռ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում, 2026թ. աշխարհի առաջնությունը համատեղ կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան։