Իսպանիայի դատախազությունը կավարտի 2014 թվականին գահից հրաժարված Խուան Կառլոս I գործունեության հետ կապված հետաքննություններից մեկը
Իսպանիայի դատախազությունը կավարտի 2014 թվականին գահից հրաժարված Խուան Կառլոս I գործունեության հետ կապված հետաքննություններից մեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Cope-ը:
Դրա տվյալներով՝ դատախազ Ալեխանդրո Լուսոնն արդեն հրաման է պատրաստել, որը վերաբերում է Ջերսի կղզում պետության նախկին ղեկավարի ենթադրյալ հաշվի նկատմամբ քննչական գործողությունների ավարտին։ Փաստաթղթում ասվում է, որ չկան հիմքեր, «որոնք թույլ են տալիս քրեական մեղադրանք ուղղել Խուան Կառլոսի դեմ»։ Այս կապակցությամբ դատախազը հանդես է գալիս «հետաքննության վարույթը փակելու» օգտին։
2020 թվականին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննում է Ջերսի կղզում միլիոնավոր միջոցների հնարավոր գոյությունը, որոնք կարող են կապված լինել պատվավոր թագավորի հետ եւ որոնք կարող էին թաքցվել Իսպանիայի հարկային մարմիններից։
84-ամյա պետության նախկին ղեկավարը խոշոր սկանդալի էպիկենտրոնում էր հայտնվել: Չնայած Իսպանիայում Խուան Կառլոս I մեղադրանք չի առաջադրվել, երկրում մի քանի հետաքննություն է ընթանում, որոնք առնչվում են նրա գործունեությանը: 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ պատվավոր միապետը հայտնել է իր որդուն՝ թագավոր Ֆիլիպ VI, երկիրը լքելու որոշման մասին։ Այդ ժամանակվանից նա գտնվում է ԱՄԷ-ում։