Փետրվարի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա եւս մի քանի աստիճանով, ինչից հետո նորից կնվազի։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +6+8։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2+2,
Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Տավուշում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-13, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+8,
Արարատում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+11,
Արմավիրում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ 0-2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+11,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+17։