Ինչպես է Կոնստանտին Մելաձեի դուստրը ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին ստիպել պտտվել
Հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի 17-ամյա դուստրը՝ Լիան, իր ելույթով գրավել է ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին։ Լիան կատարել է Լեոնարդ Քոենի «Hallelujah» երգն ու ժյուրիի բոլոր անդամներին ստիպել է պտտվել։
«Երբ երթեւեկում էինք մեքենայով, հայրս լսել է, թե ինչպես եմ ես ձայնակցում նրա երգերին։ Երբեմն նա ասում էր, որ ես օրիգինալից լավ եմ երգել, իսկ երբեմն մեկնաբանել է մի բառով՝ «գեղեցիկ է»։ Ինձ շատ հաճելի է, երբ նա հպարտանում է ինձանով, եւ դա ինձ շատ է ոգեշնչում»,- ասել է Լիա Մելաձեն։
Թեև Սվյատոսլավ Վակարչուկը բոլորից շատ ավելի շուտ է պտվվել, Լիան ընտրել է Նադյա Դորոֆեեւային։