Էրդողանը 2023թ. Թուրքիայի նախագահի թեկնածու կառաջադրվի «Ժողովրդի դաշինքի» կողմից
Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը 2023թ. նախագահական ընտրություններում կառաջադրվի նախագահի թեկնածու «Ժողովրդի դաշինքի» կողմից, ասել է դաշինքի մաս կազմող «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հերթական համընդհանուր ընտրությունները երկրում (միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական) տեղի կունենան 2023թ. հունիսին։ Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) եւ «Ազգային շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ավելի վաղ ձեւավորել էին «Ժողովրդի դաշինքը»։
Նախագահի մեր թեկնածուն, իհարկե, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը ձայների մեծ առավելությամբ կհաղթի 2023թ. հունիսի ընտրություններում, եւ «Ժողովրդի դաշինքը» նոր հաղթանակ կտոնի»,- Բահչելիի խոսքերը մեջբերում է Star թերթը։