Քսենիա Սոբչակն իրականացրել է իր մասնակցությամբ վթարից տուժած աղջիկներից մեկի երազանքը
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն օգնել է աղջկան, որը տուժել էր Սոչիում իր մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթարից, ֆոտոստուդիա բացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Օքսանա Սադովնիկի ողջ մնալը բժիշկները հրաշք են համարում։ Գլխի եւ ողնաշարի ծանր վնասվածքներ, կողոսկրերի եւ ծնոտի կոտրվածք, թոքերի վնասվածք, փայծաղի պատռվածք (օրգանը հեռացրել են), հետվիրահական բարդություններ․ բժիշկները ստիպված են եղել ծանր աշխատանք կատարել։ Լրագրողը նրան օգնել է իրականություն դարձնել երազանքը։
«Երբեք չգիտես, թե ճակատագիրը քեզ ում հետ կհանդիպեցնի։ Երկուսս էլ նույն վթարի զոհ ենք դարձել։ Եվ երբ ես ուշքի եկա, կապ հաստատեցի Օքսանայի հետ եւ հարցրի՝ արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել։ Նա ամբողջ կյանքում երազում էր ֆոտոստուդիայի մասին»,- Ինստաաշգրամում գրել է Սոբչակը։
Վթարը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին։ Սոչիում «Mercedes-Benz S500»-ի հետ բախման արդյունքում մահացել է Մերձմոսկվայի բնակչուհին։
Լուսանկարը՝ այստեղ: