Մանուել Նոյերը վիրահատվել է և բաց կթողնի մի քանի շաբաթ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության եւ բաց կթողնի մի քանի շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր ակումբում եւ թիմում բոլորն առողջություն են մաղթում Մանուելին։ Մենք վստահ ենք, որ շուտով նա կվերադառնա թիմ լավագույն մարզավիճակում»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բավարիան» 3։2 հաշվով հաղթել էր «ՌԲ Լայպցիգին»։ Այդ հաղթանակը 35-ամյա Նոյերի համար դարձավ 310-րդ Բունդեսլիգայում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին։ Նոյերը 2011 թվականից է «Բավարիայում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։