Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերվել է 800 տարի առաջ խորտակված նավ
Շվեդիայի արեւմտյան ափում հայտնաբերվել են նավի խորտակման հետքեր, որի մասին ավելի վաղ ոչինչ հայտնի չէր: Փայտանյութի նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ դա նավի ամենավաղ խորտակումն էր, որը երբեւէ հայտնաբերվել է Շվեդիայի Բոխուսլեն պատմական նահանգում, գրում է Planet Today-ը:
Գյոթենբուրգի համալսարանից հետազոտողները պարզել են, որ բեկորները վերաբերում են կաղնիներին, որոնք հատվել են 1233 եւ 1240 տարիներին, այսինքն՝ շուրջ 800 տարի առաջ: Գիտնականները կարողացել են տարիքը պարզել փայտերի տարեկան օղակներով: Նաեւ հաստատվել է, որ նավը կառուցվել է հյուսիս-արեւմտյան Գերմանիայից կաղնիներից:
Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերի դիտարկումը ցույց է տվել, որ նավը դասվել է այն տեսակին, որը լայնորեն օգտագորվծել է գրեթե 12-րդ դարից: Կորպուսի պահպանված մասն ունի շուրջ 10 մետր երկարություն եւ 5 մետր լայնություն, սակայն գիտնականները համարում են, որ նավի իրական երկարությունը եղել է շուրջ 20 մետր:
Նավի խորտակման պատճառը գիտնականներին չի հաջողվել պարզել, եւ հազիվ թե դա հաջողվի երբեւէ: Սակայն հայտնի է, որ նավի բեկորների վրա կան ուժգին հրդեհի հետքեր: Դա հետազոտողների շրջանում միտք է հղացրել, որ նավը կարող էր տուժել ծովահենների հարձակման հետեւանքով, չէ՞ որ չի կարելի ուշադրություն չդարձնել փաստին, որ միջնադարում այդ շրջանում ծովահենները բավականին ակտիվ էին: Կան նավի խորտակման նաեւ այլ վարկածներ: Այսպես, օրինակ, նավը կարող էր խորտակվել սովորական վթարի կամ մարտի ժամանակ, քանի որ այդ ընթացքում տեղի էր ունենում կոշտ պայքար նորվեգական գահի համար:
Հնարավոր է, որ դեպի խորտակված նավը հաջորդ խորասուզումները, որոնք հետազոտողները ցանկանում են անցկացնել, կարող են ներկայացնել նոր տվյալներ եւ բացել հին նավի գաղտնիքները: