Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին. Լուկաշենկո
Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռադիոհեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Հարցազրույցի ժամանակ պետության ղեկավարը ներկայացրել է որոշ մանրամասներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից, որն այցելել էր Բելառուս 2020 թվականի սկզբում: Նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:
«Երբ այստեղ ժամանել էր Պոմպեոն, մենք իր հետ աշխատասենյակում էինք: Ես նրան մի շարք հարցեր էր տվել, ասել էի. «Դուք խելագարնե՞ր եք, փոխարցի՛ր քո Թրամփին, որ դուք խելագարներ եք»: Նա, ինձ նայելով, հարցնում էր. «Ի՞նչ նկատի ունեք» - «Ինչո՞ւ դուք միավորել եք ռազմական պոտենցիալով հզորագույն միջուկային պետությունը հսկայական տնտեսական գերտերության հետ եւ փորձում եք վարել պատերազմ ընդդեմ այդ միավորման: Դուք երբեք չեք հաղթի: Դուք ինչո՞ւ եք դա անում, խելագարներ»: Ես նրան ասել եմ այդ մասին: Նա պատասխանել է. «Չինաստանը տեխնոլոգիաներ է գողանում, մենք նրանց կանգնեցնում ենք»: Ես պատասխանել եմ. «Ուշ է: Ես Չինաստանն ավելի լավ գիտեմ: Չինաստանին այսօր ոչ ոք չի կանգնեցնի: Նրանք նաեւ առանց ձեր տեխնոլոգիաների էլ կբավարարվեն»,-պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն այդ հանդիպման մասին: