Samsung-ը թողարկել է խոստացված Galaxy S21 FE-ն
Samsung հարավկորեական ընկերությունը մի քանի անգամ խոստացել էր թողարկել Galaxy S21 տարբերակը, սակայն հետաձգում էր այն: Այդուհանդարձ, 2022 թվականի սկզբում ապրանքանիշն, այնուամենայնիվ, մեկնարկել է բյուջետային ֆլագմանի վաճառքը, գրում է Planet Today-ը:
Արտաքուստ նոր սմարթֆոնը գրեթե նույնական է նախորդ տարի թողարկված S21-ի հետ, պարզապես նոր տարբերակն ավելի երկար է, իսկ հետեւի կափարիչն արված է պլաստիկից, բայց, ինչպես պնդում է արտադրողը, այն կայուն է հարվածների նկատմամբ: Նորույթն արված է IP 68 աստիճանով թաղանթի պաշտպանության ստանդարտով, որն ապահովում է փոշուց եւ ջրի մեջ հայտնվելուց լիարժեք պաշտպանություն:
Նոր սմարթֆոնը կհամալրվի 6.4-դյույմանոց դիսփլեյով, որը կատարված է Dynamic AMOLED 2X տեխնոլոգիայով 1080 պիքսելի դեպքում 2400 կարգավորմամբ: Կադրերը թերթելու արագությունը գտնվում է 120 Հերց մակարդակում:
Հեռախոսը կառուցված է Snapdragon 888 պրոցեսորի ճարտարապետությամբ, որը թողարկման պահին լավագույն լույսի ներքո է ներկայացել: Սակայն նշվում է, որ Samsung-ի արտադրողները հարթել են չիպի գլխավոր թերությունը՝ թրոթլինգը: Գնորդին առաջարկվում են 6 եւ 8 գիգաբայթ օպերատիվ ու 128 եւ 256 գիգաբայթ մշտական հիշողություն ունեցող հեռախոսներ: Սմարթֆոնում չի նախատեսվել հիշողության քարտի տեղադրում:
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա սմարթֆոնը ստացել է նախորդ տարվա թողարկվածի տեղախցիկը: Դրա հիմնական բլոկը ստացել է երկու սենսոր 12 մեգապիքսել եւ մեկ սենսոր 8 մեգապիքսել հզորությամբ: Առջեւի տեսախցիկը ստացել է 32 մեգապիքսել: