Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«COVID-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ ինքնազգացողություն ունեմ, եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով նախազգուշական անհրաժեշտ միջոցները»,- Star թերթը մեջբերում է Աքարի խոսքերը:
Աքարն ուղեկցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որից հետո վերջինս վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով: