Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը գտել է իր երկրորդ կեսին (լուսանկարներ)
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն, ով Թուրքիայի քաղաքացի է, որոշել է վերջ տալ ազատ կյանքին: Հսկան, ում հասակը 2 մետր 51 սանտիմետր է, ամուսնանում է: 30-ամյա թուրքի ընտրյալը սիրիական ծագում ունեցող նրա հայրենակիցն է՝ Մերվե Դիբոն: Հարսանյաց արարողությանը ներկա են եղել նաև արտասահմանցի մի շարք հյուրեր: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
«Ես գտել եմ իմ սերը: Հույս ունեմ, որ մենք ընդմիշտ երջանիկ կլինենք»,- հարսանիքի ժամանակ հայտարարել է Մերվե Դիբոն, ում հասակը հազիվ է հասնում իր ընտրյալի արմունկին:
Սուլթան Կոսենը 2010-ին մտել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ մարդ: