Թուրքիայում սկսվել է հետաքննություն COVID-19-ով վարակված Էրդողանին վիրավորելու գործով «Ոչ հավատքն է մեզ համախմբում, ոչ էլ ճիշտը։ Ատելությունն է մեզ կառավարում... Թաքուն սիրում ենք, բայց բարձրաձայն ատում...»,- գրել է Վարդանյանը։
Ստամբուլի դատախազությունը սկսել է հետաքննություն սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ, որոնք տեղադրել են վիրավորական հաղորդագրություններ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, որ նա վարակվել է օմիկրոն շտամով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում արդեն բերման է ենթարկվել առնվազն մեկ կասկածյալ Ստամբուլի Բաղջիլար շրջանում: Նրան մեղադրում են սադրիչ եւ վիրավորական կոնտենտ հրապարակելու մեջ, որը բավարար է հանցակազմի համար:
Ներկայում հանրապետությունում գործում է օրենք նախագահին վիրավորելու մասին, համաձայն որի՝ քաղաքացին կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Այդ իրավախախտման համար նախատեսված է 1-4 տարի ազատազրկում բանտում:
Նախօրեին Էրդողանն իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ վարակվել է օմիկրոն շտամով: Նրա խոսքով՝ հիվանդությունն ունի թեթեւ ընթացք: Ինչպես հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել աշխատանքը: