Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ սպառնալիքն են Իսրայելի համար. Բենեթ
Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ սպառնալիքն են Իսրայելի համար, որը, անկախ Վիեննայի բանակցությունների արդյունքից, կպահպանի գործողությունների ազատությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթը նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայել պետության համար ամենամեծ վտանգն Իրանն է, Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է Իսրայելի կառավարության պատասխանատվության գոտում, որը, իհարկե, վերահսկում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները», - ասել է Բենեթը։
«Նա, ով հավատում է, որ համաձայնագիրը (իրանական միջուկային ծրագրի շուրջ) կբարձրացնի կայունության մակարդակը, սխալվում է։ Սա միայն ժամանակավորապես կհետաձգի (ուրանի) հարստացումը, բայց մենք դրա համար բարձր, անհամաչափ գին կվճարենք ողջ տարածաշրջանում»,- շարունակել է Իսրայելի վարչապետը։