Լեհական Էկստրակլասայի պաշտոնական էջը՝ Բիչախչյանի մասին
Լեհական Էկստրակլասայի՝ Թվիթերի պաշտոնական էջը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին․ «Հիշե՛ք այս անունը՝ Վահան Բիչախչյան»:
Հիշեցնենք՝ լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» Գլիվիցեում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Պիաստի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին և 6 րոպե անց կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով նորամուտի խաղում։
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 40 միավորով 2-րդ տեղում է: