ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է, որ «Ռուսաստանը կարող է մի քանի օրում գրավել Կիևը»
Ռուսաստանը մոտ է նախապատրաստական աշխատանքների ավարտին, որոնք, թվում է, ուղղված են Ուկրաինա լայնածավալ ներխուժմանը, որի հետևանքով կարող է սպանվել կամ վիրավորել մինչև 50 000 խաղաղ բնակիչ, երկու օրվա ընթացքում «գլխատվել» Կիևի կառավարությունը, ինչպես նաև կարող է սկսել հումանիտար ճգնաժամ՝ մինչև 5 միլիոն փախստականով:
Ինչպես գրում է The Washington Post-ը, այս են վկայում ԱՄՆ ռազմական և հետախուզական թարմ տվյալները, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում ներկայացվել են օրենսդիրներին և եվրոպացի գործընկերներին:
The Washington Post-ը գրում է, որ աճող մտահոգություններն առաջանում են նրա ֆոնին, որ ՌԴ-ն շարունակում է մարտական ստորաբաժանումներ ուղարկել ուկրաինական սահման ինչպես իր տարածքում, այնպես էլ Բելառուսում:
Ուրբաթ օրվա դրությամբ, գնահատականներին ծանոթ յոթ աղբյուր ասել է, որ հնարավոր հարձակման համար կա 83 ռուսական գումարտակային մարտավարական խմբավորում՝ յուրաքանչյուրը մոտ 750 զինծառայողով: Այդ ավելի քան 62 000 զինվորներին աջակցում է տասնյակ հազարավոր զինվորից բաղկացած լրացուցիչ անձնակազմ՝ նյութատեխնիկական, օդային ապահովման և բժշկական աջակցություն տրամադրելու համար:
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։