Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում է
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվել է դահուկավազքի՝ սքիաթլոնի մրցումը՝ 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճում։ Հայաստանից մրցմանը մասնակցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ մրցատարածությունը հաղթահարելով 1:25:53.7 րոպեում և զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը։
Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել, սակայն եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։
Միքայելյանը երկրորդ անգամ մրցուղի կելնի փետրվարի 11-ին ՝ 15 կմ դասական ոճում:
Օլիմպիական չեմպիոն է հռչակվել Ալեքսանդր Բոլշունովը՝ նվաճելով Ռուսաստանի առաջին ոսկին Պեկին-2022-ում։ Նրա գրանցել է 1:16:09,8 արդյունք, թեև 2,5 կմ-ին Բոլշունովն ընկել է ու մի քանի վայրկյան կորցրել։ Ռուսաստանի մյուս ներկայացուցիչը՝ Դենիս Սպիցովը երկրորդ արդյունքն է ցույց տվել (1:17:20.8)։ Լավագույն եռյակը եզրափակել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յիվո Նիսկանեն (1:18:10.0)։