Որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
Բարձր ջերմության, թթվածնի անբավարարության ու շնչահեղձության դեպքում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածներն անհապաղ պետք է դիմել բժշկի։ Այս մասին «Lenta.ru»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պոզդնյակովը:
«Ինչպես պարզ դարձավ այս երկու տարվա ընթացքում, երկու բան՝ երեք օրից ավելի մշտական ջերմությունն ու թթվածնով հագեցվածության նվազումը, պահանջում են բժշկի անhապաղ կանչ։ Իսկ եթե կա շնչահեղձություն, սա ուղղակի բժշկի դիմելու պատճառ է»,- տագնապալի ախտանիշները թվարկել է բժիշկը։
Պոզդնյակովը նշել է, որ թթվածնի մակարդակը կարելի է ճշգրիտ չափել միայն զարկերակային օքսիմետրով, սակայն տեսողականորեն վիճակը կարելի է գնահատել սուբյեկտիվ չափանիշներով՝ հանգստի ժամանակ շնչահեղձություն և օդի պակաս։
Բժիշկը նաև նշել է, որ «Օմիկրոն»-ի ախտանիշները տարբերվում են կորոնավիրուսի այլ տարբերակների կլինիկական պատկերից, քանի որ այն առաջացել է պատվաստված մարդկանց միջավայրում, և դրանով վարակվում են կա՛մ արդեն պատվաստվածները, կա՛մ ապաքինվածները։
««Օմիկրոն»-ն ավելի հեշտ է ընթանում հենց այն պատճառով, որ դրանով վարակվում է քիչ թե շատ պաշտպանված բնակչությունը։ Չպատվաստվածների դեպքում այն անցնում է Ուհանի շտամի նման՝ ջերմությամբ և շնչարգելությամբ: Պարզապես նման մարդիկ ավելի քիչ են»,- ընդգծել է մասնագետը։