Լը Պենը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ից
«Ազգային միավորում» աջ կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք պետք է ազատորեն պաշտպանենք մեր շահերը, դուրս գանք ռազմական բլոկների տրամաբանությունից… Հետեւաբար, մենք դուրս կգանք ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարությունից, որպեսզի մեզ այլեւս չկարողանան ներքաշել ուրիշների հակամարտությունների մեջ»,- շաբաթ օրը ասել է Լը Պենը՝ Ռեյմսում ելույթ ունենալով իր ընտրողների հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում հանրությանը ցուցադրվել են նախագահական ընտրություններում Լը Պենի թեկնածությունը պաշտպանող այլ երկրների՝ Ավստրիայի, Հոլանդիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի քաղաքական գործիչների տեսաուղերձները։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլին։